May 10, 2021

  • ԱՄՊԸ և Ոչինչ չի փոխվի.ինչ եմ հասկացել այս բանաստեղծություններից

    ԱՄՊԸ Ամպը հառաչում էր լեռան լանջին,Դողում, սարսռում էր հասակով մեկ։Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,Հետո թավալվում էր ակոսի մեջ։ Հետո վեր էր կենում, շտկում իրեն,Կրկին ձևեր փոխում նա զանազան,Բարձրանում էր հետո կողերն ի վերԵվ շիկացած ուսն էր շփում եզան… Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,Թաթերին էր դնում դունչը մռայլ,Նայում էր ապուրի տաք գոլորշուն,Թվում էր ուր-որ է պիտի մռռար։ Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,Մացառներին թողած պոչը փռչոտ,Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։  Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր… Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։Գնում էր, որ վաղը երկինքն ի վարԴառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ: Ոչինչ չի փոխվի Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-Մի լույս կմարի հինգերորդ հարկում,Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։ Բայց հավքերն էլի հարավ կչվեն,Մանուկներն էլի կխաղան բակում,Կանաչներն էլի ցողով կթրջվեն,Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։ Կվառվի լույսը հինգերորդ հարկում,Կժպտան նորից աչքերը քո ջինջ,Իմ մահով ոչինչ չի փոխվի…

  • Տառային արտահայտություններ

    Առաջադրանքներ  1. Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողությունների հետևյալ հաջորդականությունը. ա) a թիվը բազմապատկել 4-ով և արտադրյալին գումարել 6 4a+6 բ) y թվից հանել 11 և տարբերությանը գումարել z թիվը (y-11)+z գ) 10-ը բաժանել a թվին և քանորդին գումարել 15-ի և b թվի արտադրյալը 10:a+15b դ) m թվին գումարել 5 և գումարը բազմապատկել n թվով: (m+5)xn…