Կոորդինատային ուղիղ

Կոորդինատային ուղիղ

Ուղղի վրա կետի դիրքը հաշվման O սկզբնակետի նկատմամբ որոշելու համար բավական չէ իմանալ նրա հեռավորությունը O կետից: Պետք է նշել նաև, թե նա կետի ո՞ր կողմում է գտնվում: Դրա համար վերցնենք մի ուղիղ և նրա վրա վերցնենք որևէ Օ կետ: Այդ կետով ուղիղը բաժանվում  է երկու ճառագայթների, որոնցից մեկն ուղղված է դեպի աջ / դրական ուղղություն/ մյուսը՝ դեպի ձախ/ բացասական ուղղություն/: Այժմ ընտրենք մի հատված / միավոր հատված/  և ճառագայթների վրա նշենք այդ կետ որը, տես նկարը՝

Սովորաբար սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար “մինուս մեկ”, “մինուս երկու”, “մինուս երեք”, …: O կետից դեպի աջ գտնվող թվերը կոչվում են դրական (օրինակ` 1, 7, 9.5), իսկ դեպի ձախ` բացասական (օրինակ` -2, -4, -7.9): Երբեմն դրական թվերը գրում են “պլյուս” նշանով. +1, +7, +9.5: +1=1, +7=7, +9.5=9.5: Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:

A կետն ունի -2 կոորդինատը: Գրում են այսպես` A(-2), B(-1), C(1.5):

Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով  և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ:

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ են նշանակում  հետևյալ  գրառումները.

       A (–7), B (+8), C (–4), D (+21), E (–50), F (–100)

A կետն ունի (-7) կորդինատը

B կետն ունի (+8) կորդինատը

C կետն ունի (-4) կորդինատը

D կետն ունի (+21) կորդինատը

E կետն ունի (-50) կորդինատը

F կետն ունի (-100) կորդինատը

2. Ի՞նչ կոորդինատ  կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ–+3

բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ=-5

3. Կոորդինատային ուղղու վրա ընտրիր միավոր հատված,  նշիր՝A(9) B(-4) C(-1) D (12):

4. A կետի կոորդինատը –4 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից քանի՞ միավոր հեռավորություն  ունի B կետը, եթե վերջինիս կոորդինատն է՝

ա) –9, բ) –1, գ) +3, դ) +10։

Ա) գտնվում է ձախ կողմում հեռավորությունը 5-ով

Բ) գտնվում է աջ կողմում հեռավորությունը 3-ով

Գ) գտնվում է աջ կողմում հեռավորությունը 7-ով

Դ) գտնվում է աջ կողմում հեռավորությունը 14-ով

5. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C(–6),D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 12սմ է, 1 սմ  է։

6. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։ 

7. Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից  ո՞րն է գտնվում ամենից ձախ  և ո՞րը՝ ամենից աջ։

Ամենից ձախ -10 Ամենից աջ +8

8. Գծե՛ք կոորդինատային ուղիղ  և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝

ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,

բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

Լրացուցիչ առաջադրանքներ
9. Կոորդինատային ուղղի վրա  քանի՞ բնական թիվ է գտնվում 

հետևյալ  թվերի  միջև. 

 ա) –5 և 3, բ) 0 և 4, գ) 7 և 15:   Պատ 7 և 15

10․ Մեծ ուղղանկյունը կազմված է տասնմեկ միանման ուղղանկյուններից, որոնց երկար կողմը 7 սմ է: Որքա՞ն է մեծ ուղղանկյան պարագիծը:

7+7=14

2+2+7=11

14+14+11+11=40

40սմ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s