Իմ մեկ օրը նախնադարում (նեոլիթյան դարաշրջանում)

Մի օր ես անհասականալի ձևով հայտնվեցի նեոլիթյան դարաշրջանում: Այդպես 1-2 ժամ անծանոթ տարածքում քայլելուց և ուսումնասիրելուց   հետո,  ես  հայտնվեցի նախնադարյան մարդկանց բնակատեղիի մոտ: Երբ փորձեցի մոտենալ մարդկանց նրանց շունը, որը նման չէր շան,ավելի շատ գայլի, սկսեց հաչալ ինձ վրա: Հենց ինձ տեսան հավաքվեցին շուրջս , փորձում էին պաշտպանվել ինձանից և հասկանալ ով եմ և որտեղից եմ հայտնվել:

Ժեստերից միայն կարող էի կռահել, թե ինչ են ուզում ինձանից:  Ես նրանց իհարկե պատասխանեցի,ասելով որ ,ես Հրաչյան եմ ,սակայն նրանց անհասկանալի էր իմ լեզուն,ստիպված փորձեցի ժեստերի միջոցով որևէ բան հասկացնել նրանց:  Որոշ ժամանակ անց նրանք հասկացան, որ ես պատահական եմ հայտնվել այնտեղ և իրենց վնասելու միտք չունեմ: Շուտով նրանք ինձ ծանոթացրեցին իրենց ապրելակերպի հետ,թե ինչպես են սնունդ հայթաթում,ինչ կենդանիներ են պահում,մասնակցեցի նրանց հետ որսի,ինչը ամենահետաքրքիրն էր ,քանի որ իմ իմացած զենքերը չկային,այլ միայն քարից պատրաստված տեգեր էին և նետ ու աղեղ, այն էլ ոչ այնքան զարգացած: Այնտեղ ինձ շատ դուր եկավ,կարծում եմ,եթե հնարավոր լիներ մնալ և երկար ժամանակով ապրել այդ կենցաղով,ես մեծ հաճույքով կմնայի: Սակայն իմ փոքրիկ ճամփորդությունը շատ կարճ տևեց և ես վերադարձա իմ առօրյա կյանքին:

Անծանոթ բառեր

Հավաքչություն-Հավաքչությունը հնադարյան մարդու զբաղմունքներից մեկն էր,երբ մարդը հավաքում էր հատապտուղներ , արմատներ և այլն

Հատիչ– երեք ծայրը սրված քարե գործիք

Տոհմական համայնք-մարդկանց խմբեր,որնք արյունակից են և ապրում են միասին

Երկրագործություն-նեոլիթյան շրջանում ձևավորված զբաղմունք,հողագործություն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s