Ժայռապատկերներ

Ներկայացված նյութը ներկայացնում էր,թե ինչ է ժայռապատկերը: Երբ են դրանք գործածվել,ստեղծվել,ինչ են իրենցից ներկայացրել, ինչ նշանակություն են ունեցել և այլն: Ժայռապատկեր, պետրոգլիֆ (հուներեն petros – քար և glyphe – փորագրություն բառերից): Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին։ Ժայռապատկերները գտնվել են քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսների վրա: Ինձ տպավորեց այն, որ ժայռապատկերները ստեղծվել են հանքային ներկերով, որոնք արված են բազմագույն ներկերից: Իմացա, որ ժայռապատկերներ կան Հայաստանի տարածքում: Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902 թ-ից մինչև 1910 թ, իսկ արդեն 1913 թ. ժայռապատկերների մասին Գրիգոր Ղափանցյանը գրել է Արարատ ամսագրում:Հայաստանում կան չորս վայրեր, որտեղ կան ժայռապատկերներ դրանք են՝ Արագած, Ուխտասարի լանջեր, Սյունիք և Գեղամասար: Ընդանուր Հայաստանում 20.000 ժայռապատկերներ կան, որոնցից 6.000-ը գտնվել է Ուխտասարի լանջերին: Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար:

Առավել հայտնի և ժայռապատկերներով հարուստ հնավայրեր կան նաև այլ երկրներում և շրջաններում,օրինակ՝ Ֆրանսիա,Իսպանիա,Իտալիա, Միջին Ասիայի տարածքում և այլն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s