Ճշմարտության մոլորակը

Ճշմարտության մոլորակը

Այս էջը պատրաստված է պատմության դասագրքից, որով սովորում են Մուն մոլորակի դպրոցներում: Հոդվածը Բրուն անունով մի մեծ գիտնականի մասին է /ասենք, որ բոլոր բառերը վերջանում են ,,ուն,,-ով. այնտեղ, օրինակ, չեն ասում լուսին, ասում են՝ լուսուն, ոչ թե շիլա են ասում, այլ շիլուն և այլն/:  Ահա այդ էջը:

,,Բրունը՝ գյուտարարը, որն ապրել է 2000 տարի առաջ, ներկայումս պահվում է սառնարանում: Նրան կարթնանցնեն 49 000 դար հետո, որպեսզի նորից սկսի ապրել: Նա դեռ գրկանոց երեխա էր, երբ հայտնագործեց ծիածան ստեղծող մեքենա, որն աշխատում էր ջրով և օճառով:  Սովորական պղպջակների փոխարեն նրանից դուրս էին թռչում տարբեր չափերի ծիածաններ. Երբեմն այնքան մեծ, որ կարող էին ձգվել երկնքի մի ծայրից մյուսը: Դրանք ծառայում էին տարբեր նպատակների . այդ ծիածանների վրա նույնիսկ լվացք էին փռում: Դեռ մսուր-մանկապարտեզում երկու փայտե ձողերով խաղալիս նա ձեռքի գայլիկոն հայտնագործեց, որով ջրի մեջ անցքեր էին բացում: Այդ գործիքը բարձր գնահատվեց ձկնորսների կողմից, որոնք այն օգտագործում էին, երբ ձկները խայծը կուլ չէին տալիս:

  Տարրական դպրոցի առաջին դասարանում նս ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:

Նրա բոլոր հայտնագործությունները հիշատակելու համար շատ ժամանակ է պահանջվում: Կխոսենք առավել հայտնիների , մասնավորապես ստող մեքենայի մասին, որն աշխատում էր մետաղանիշով: Մի մետաղանիշ գցելով՝ կարելի էր միանգամից տասնչորս հազար սուտ լսել: Այդ մեքենայի մեջ էին աշխարհի բոլոր ստերը, որոնք մարդիկ նոր-նոր էին հորինելու: Երբ մեքենան դուրս տվեց բոլոր հնարավոր ստերը, մարդիկ ստիպված եղան միայն ճիշտն ասել: Ահա թե ինչու է մոլորակը կոչվում նաև Ճշմարտության մոլորակ:

1.Տարրական դպրոցի առաջին դասարանում նա ստեղծեց տանձերին խուտուտ տվող 

մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս,

 որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս

 քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:Այս հայտանգործությունները ինչով կարող էին օգնել մոլորակի բնակիչներին, ի՞նչ օգուտ կտային:

Այս սարքերը ոչինչով բնակիչներին օգուտ չէին տա:

2. Հորինիր պատմություն ,,Ստի մոլորակը,, վերնագրով:

Ստի մոլորակը

Ստի մոլորակում բոլոր բառերը սկսվում են Ս տառով ավարտվում Տ տառով:Ստի մոլորակում բոլորը իրար ստում են, եթե մեկը ստի մոլորակում  սուտի փոխարեն իրականությունը ասի թագավորը նրա գլուխը կկտրի այդ պաճառով բոլորը սուտ են խոսում: մի օր այդ մոլորակում բույսերը թոռումում և փչանում էին կենդանիները սատկում և սկսեց երկու մասի բաժանվել այն պատճառով, որ մոլորակում սուտ են բոլորը խոսում: Թագավորը հասկացավ ինչյու է մոլորակ երկու կեսի բաժանվում և հրամաևեց բոլորի, որ սուտ չասեն: այդպիսով մոլորակի բնակիչները և թագավորը սկսեցին ճիշտ խոսալ և այդ օրից ոչ մեկ չեին ստում և մոլորակը վերականգնվեց:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s