Պարզ և բաղադրյալ թվեր: Զույգ և կենտ թվեր: Բաժանելիության հայտանիշները

Տեսական մաս
1. Պարզ և բաղադրյալ թվեր
Պարզ անվանում են այն բնական թվերը, որոնք 1-ից և իրենից բացի այլ բաժանարար չունեն: Պարզ թվեր են` 2; 3; 5; 7…. 
Կարող եք պարզ թվերի մասին լրացուցիչ ինֆորմացիա կարդալ Մաթեմատիկական ամսագրի 14-րդ թողարկման մեջ:
Բաղադրյալ անվանում են այն թվերը, որոնք ունեն երկուսից ավելի բաժանարար (իրենից ու 1-ից բացի ունեն այլ բաժանարար կամ բաժանարարներ):
Ցանկացած բաղադրյալ թիվ կարելի է ներկայացնել պարզ թվերի արտադրյալի տեսքով:

2. Զույգ և կենտ թվեր

Այն թվերը. որոնք բաժանվում են 2-ի առանց մնացորդի անվանում ենք զույգ թվեր:
Այն թվերը, որոնք չեն բաժանվում 2-ի առանց մնացորդի , կենտ թվեր են:
Զույգ թվերը ունեն 2n տեսքը, իսկ կենտ թվերը` (2n+1):

3. Բաժանելիության հայտանիշներ

  • Առանց մնացորդի 2-ի բաժանվում են այն թվերը, որոնք զույգ են` վերջանում են 0; 2; 4; 6; 8 թվանշաններով:
  • Առանց մնացորդի 5-ի բաժանվում են այն թվերըորոնց վերջին թվանշանը կամ 5 է, կամ 0:
  • Առանց մնացորդի 10-ի բաժանվում են այն թվերըորոնց վերջին թվանշանը 0 է:
  • Թիվն առանց մնացորդի բաժանվում է 4-իեթե նրա վերջին երկու թվանշանները 0-եր են` 00 (օրինակ` 1500; 198700…) կամ վերջին երկու թվանշաններով կազմված թիվը բաժանվում է 4-ի (օրինակ` 1244; 3316; 1234564…):
  • Թիվն առանց մնացորդի բաժանվում է 8-իեթե նրա վերջին երեք թվանշանները 0-եր են` 000 (օրինակ` 15000; 1987000…) կամ վերջին երեք թվանշաններով կազմված թիվը բաժանվում է 8-ի (օրինակ` 12328; 33168; 12345864…):
  • Առանց մնացորդի 3-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3-ի:
    Օրինակ` ստուգենք 16482 թվանշանը բաժանվում է արդյոք 3-ի: Դրա համար գումարենք թվի թվանշանները` 1+6+4+8+2=21, վերջինս` 21 բաժանվում է 3-ի, հետևաբար ամբողջ թիվը, այս դեպքում` 16482-ը բաժանվում է 3-ի:
  • Առանց մնացորդի 9-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 9-ի:
  • Առանց մնացորդի 6-ի բաժանվում են այն թվերը, որոնք բաժանվում են և’ 3-ի, և’ 2-ի:

Առաջադրանքներ

  1.  56*4 թվի *-ի փոխարեն  գրիր ամենամեծ թվանշանն այնպես, որ ստացված թիվը բաժանվի`

  • ա. 3-ի;         բ. 4-ի;       գ. 8-ի;      դ. 9-ի:
  • 2031172; 2657784; 76518420 և 29583675 թվերից որոնք են բաժանվում
    ա. 2;      բ. 3;       գ. 4;       դ. 5;      ե. 6;    զ.8;
    է. 9;    ը. 10:

2-ի վրա բաժանվում են 2031172, 2657784, 76518420

3-ի վրա բաժանվում են 2657784, 76518420, 29583675

4-ի վրա բաժանվում են 2031172, 2657784, 76518420

5-ի վրա բաժանվում են 76518420, 29583675

6-ի վրա բաժանվում են 2657784

8-ի վրա բաժանվում են 2657784, 29583675

9-ի վրա բաժանվում են 29583675

10-ի վրա բաժանվում են 76518420

  • *-ի փոխարեն  գրիր թվանշաններ այնպես, որ
    ա. 5244 թիվը բաժանվի 12-ի;     
    բ. 5652  թիվը բաժանվի 36-ի :
  • Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների.
    ա. 70;    բ. 55;    գ.98;     դ. 108:
  • Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների.
    ա. 21   բ.  2000 
  • *-ի փոխարեն  գրիր թվանշաններ այնպես, որ
    ա. 6525 թիվը բաժանվի 45-ի;     
    բ. 6579  թիվը բաժանվի 72-ի  :

    Լրացուցիչ առաջադրանքներ
  •  Եթե մտապահված թիվը 5 անգամ մեծացնեմ, արդյունքին ավելացնեմ 125, և ստացվածը 6-ի բաժանեմ, ապա կստացվի 115: Ինչ թիվ եմ մտապահել:

Պատ 113

  • Ուսանողը 300 էջանոց գիրքը մուտքագրեց 4 օրում: Նույն արագությամբ աշխատելու դեպքում 750 էջանոց գիրքը քանի օրում կմուտքագրի:

Պատ 10 oրում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s