Բնագիտություն. Թռչուններ

Կարապ

Կարապները բադեր ընտանիքին պատկանող ջրային որսաթռչուններից պահպանված ամենախոշոր անդամներն են, ինչպես նաև դասվում են ամենամեծ թռչունների շարքին: Ամենամեծ տեսակները, ներառյալ անխոս կարապը, ճչան կարապը և շեփորահար կարապը կարող են հասնել մինչև 1.5մ երկարության և կշռել ավելի քան 15կգ: Թևերի բացվածքը կարող է հասնել ավելի քան 3.1մ: Սագերի համեմատ նրանք ավելի խոշոր են, ունեն ավելի երկար ոտքեր և պարանոց:

download.jpg

Ֆլամինգո

22.jpg Ֆլամինգոի երկարությունը 125–145 սմ է, թևերի բացվածքը՝ 140–165 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–4 կգ։ Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը։ Փետրածածկը բաց վարդագույն է, թևերը՝ մուգ վարդագույն ու սև հատվածներով։ Կտուցը վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ, ներքև կեռված։ Ոտքերը վարդագույն են։
Կեր է որոնում ծանծաղուտներում՝ ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով։ Սնվում է միջատներով, խխունջներով։

Արագիլ

download.jpg

Մարմնի կեցվածքը ուղղահայաց է։ Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s