Մայրենի. Ապրիլի 13

Եղեգնուհին չորորդ հատված

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները,
գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և,
աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և
մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։
Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր
բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։
Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն
հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի
որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։
Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ
հանգստացավ։
Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս
բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ
չազատվի ձեռքիցը։
Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ,
նրանով ծածկեց մի բղուղի բերան։
Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր
գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։
Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի
սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և
սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և
իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ
և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։
― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․
կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել,
երանի միշտ այսպես անե։
Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս
եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց
պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.
― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…
― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես
հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի
լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։
Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է
նա։
― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի
էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու
կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես
կանեմ։

1․Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամ բացատրիր:

Հողեղեն-Հողից սարքած՝ կերտած՝ պատրաստած

մշտադալար-Տարվա բոլոր եղանակներին կանաչ տերևներ կամ փշատերևներ ունեցող

մշտաբեր- Միշտ պտղատու լինել

2.Հատվածից դուրս գրիր եզակի թվով դրված 5 գոյական և դարձրու հոգնակի: Օրինակ՝ ձուկ-ձկներ, աղջիկ-աղջիկներ

Մարդ-Մարդիկ

պառավ-պառավներ

առավոտ-առավոտներ

փուշ-փշեր

մարգարիտ-մարգարիտներ
3.  Հատվածից դուրս գրիր անձ և իր ցույց տվող գոյականներ։ Օրինակ՝
անձ ցույց տվող գոյականներ-աղջիկ, թագավոր, ․․․․                                                                   իր ցույց տվող գոյականներ- ծառ, փուշ,․․․

անձ-Բոշա,պառավ,նաժիշտ,տղա

իր-գործ,տուն,անկյուն
4․Այս հատվածում ինչը կփոխեիր և ինչո՞ւ:

Կփոխեի այն, որ եղեգնուհին պառավին ամենինչ պատմեր, որպեսզի  թագավորը ճշմարտությունը իմանար:
5. Եթե դու լինեիր թագավորի փոխարեն, ի՞նչ կանեիր:

Եթե, թագավորի փոխարեն լինեի նախ կհամոզվեի, որ բոշան իրոք Եղեգնուհին է ապա նրան կնդունեի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s