Մարտի 23-27. ուսումնական գարուն

Ընթերցանություն

Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի

Պատում

Եկավ ամառը սկսեց ամառային արձակուրդները և մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց Մանչուկի գնալը  լինելու էր կարևոր իրադարձություն. լրանամ էր Մանչուկի ութ տարին:Մանչուկը շատ երկար էր սպասել այս օրին:Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։― Վաղը իմ ծննդյան օրն է, ― ասաց Մանչուկը, ― Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն

-Կարող եմ ես էլ գամ- Կառլսոնը ասաց

― Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, – շարունակեց նա, ֊ բայց մայրիկը…

Կառլսոնր ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։

― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։

― Դե լա՛վ, դու՛ էլ արի, ― շտապեց ասել Մանչուկը։

Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։

Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։

― Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, ― հարցրեց Կառլսոնը, որի տրամաղոությունը սկսում էր բարձրանալ։

Մանչուկը ասաց -համեղ տորթով, որի վրա յոթ մոմ կլինի-

― Հրաշալի՜ է, ― գոչեց Կառլսոնը։ ― Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞ կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխաբեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով։

Մանչուկը չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։

― Դու երևի լավ նվերներ կստանաս, ― ասաց Կառլսոնը։

― Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, ― հառաչեց Մանչուկը։ ― Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ և շնիկի մասին բոլորովին չմտածել։

― Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, – ասաց Կառլսոնը

― Կառլսոն, ― ասաց Մանչուկը, ― գիտե՞ս, երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ և այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։

Կառլսոնը սկզբում մռայլվեց, իսկ հետո լուրջ ասաց.

― Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։

Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել է անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռր կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը և մյուս նվերները։ Մանչուկն այնքան էր շտապում տեսնել իր նվերները, որ անհամբերությունից փորն սկսեց ցավել։

Վերջապես նախասենյակում լսվեցին ոտնաձայներ և հետևյալ բառերը. «Այո, նա երեի արթնացել է»։ Դուռը բացվեց, և բոլորը ներս մտան՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն ու Բետանը։

Սանչուկը նստեց անկողնու մեջ, նրա աչքերը սկսեցին փայլել։

― Շնորհավորում ենք քեզ, սիրելի Մանչուկ, ― ասաց մայրիկը։ Հայրիկը, Բոսսեն ու Բետանը նույնպես ասացին.

― Շնորհավորո՜ւմ ենք, ― և Մանչուկի առջև մի մատուցարան դրեցին։ Նրա վրա մի տորթ կար՝ ութ վառվող մոմերով, և էլի ուրիշ նվերներ։

Նվերները շատ էին, բայց կարծես ավելի քիչ էին, քան անցյալ տարի ստացածները։

Մանչուկն իսկույն սկսեց հաշվել, մատուցարանի վրա չորս փաթեթ կար։

Հայրիկն ասաց.

― Պարտադիր չէ, որ բոլոր նվերներն առավոտյան ստանաս։ Գուցե կեսօրին էլի որեէ բան ստանաս

Մանչուկը սպասում էր հյուրերին և ամբողջ ժամանակ հիշում հայրիկի ասածը, որ նվերներ կարող են հայտնվել նաև օրվա ընթացքում։ Եվ եղավ մի երջանիկ պահ, երբ նա հավատաց, որ կարող է հրաշք կատարվել, ու իրեն հանկարծ շնիկ նվիրեն։ Բայց իսկույն հասկացավ, որ դա անհնար է. չէ՞ որ ինքն այսօր հաստատ որոշել էր շնիկի մասին չմտածել եւ ուրախանալ մյուս նվերներով։

Եվ, իսկապես, Մանչուկն անչափ ուրախ էր։

Ճաշից հետո մայրիկը Մանչուկի սենյակում սեղան բացեց։ Նա ծաղկամանի մեջ մի մեծ ծաղկեփունջ դրեց ե բերեց ամենագեղեցիկ գավաթները՝ երեք հատ։

― Մայրի՜կ, ― ասաց Մանչուկը, – չո՜րս գավաթ է հարկավոր։

― Ինչու՞, ― զարմացավ մայրիկը։

Մանչուկը լռեց։ Այժմ նա ստիպված էր ասել, չնայած գիտեր, որ մայրիկն, իհարկե, դժգոհ կլինի։

― Տանիքում ապրող Կառլսոնն էլ պիտի գա, ― ասաց Մանչուկը եւ համարձակ

նայեց մայրիկի աչքերին։

― Դե, ինչ արած, թող գա. չէ՞ որ այսօր քո ծննդյան օրն է։

Բոսսեն ու Բետանը, որոնց ամառային արձակուրդները դեռ չէին սկսվել, վերադարձան դպրոցից և արագ փակվեցին իրենց սենյակում։ Մանչուկին նրանք ներս չթողեցին։ Նախասենյակում կանգնած՝ փակ դռան հետևից նա լսում էր Բետանի քրքիջը և  թղթերի խշխշոց։ Հետաքրքրությունից քիչ էր մնում՝ պայթեր։

Քիչ հետո նրանք դուրս եկան սենյակից, և Բետանը ծիծաղելով Մանչուկին մեկնեց մի փաթեթ։ Մանչուկը շատ ուրախացավ և արդեն ուզում էր փաթեթը բացել, երբ Բոսսեն ասաց.

― Սպասի՛ր, նախ վրան փակցրած ոտանավո՛րը կարդա.

Քույր ու եղբայր, մեր Մանչու՜կ,
Քեզ մի շուն ենք նվիրում.
Նա չի հաչում, չի ցատկում
Եվ ոչ ոքի չի կծում։
իսկ շնիկի թաթիկները,
Ականջներն ու կարճ պոչիկը,
կարված են սև թավիշց…

Մանչուկը լուռ էր. նա ասես քարացել էր։

―  Իսկ հիմա կարող ես բացել, ― ասաց Բոսսեն։

Բայց Մանչուկը փաթեթը շպրտեց, և արցունքները սկսեցին հոսել աչքերից։

― Քեզ ի՞նչ պատահեց, Մանչու՚կ, ի՞նչ պատահեց, ― վախեցած ասաց Բետանը։

― Լաց մի՛ լինիր, Մանչուկ, պետք չէ, ― շփոթված կրկնում էր Բոսսեն. զգացվում էր, որ նա շատ էր վշտացած։

Բետանը գրկեց Մանչուկին։

― Ների՛ր մեզ, Մանչու՚կ։ Մենք ուզում էինք կատակ անել, հասկանում ես։

― Դուք գիտեիք, ― ասում էր նա հեծկլտալով, ― դուք շատ լավ գիտեիք, որ ես կենդանի շնիկ էի երազում և ոչ թե…

Մանչուկը վազեց իր սենյակը և նետվեց անկողնու վրա։ Բոլորը գնացին նրա հետևից, բայց Մանչուկը նրանց վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում, նա այնպես էր լալիս, որ ամբողջ մարմինը ցնցվում էր։

Ծննդյան օրը փչացավ։ Մանչուկը որոշել էր ամբողջ օրն ուրախ լինել, եթե նույնիսկ նրան շնիկ չնվիրեին։ Բայց նվեր ստանալ թավշե՜ շնիկ… ո՛չ, դա արդեն դիմանալու բան չէր։

Եվ երբ հիշում էր այդ մասին, նրա արցունքներն ավելի առատ էին թափվում, եւ գլուխը ավելի խորն էր թաղվում բարձի մեջ։

Ծննդյան օրվա ուրախությունր կորել էր, և այլևս ոչինչ չէր կարող փոխվել։

Հանկարծ Մանչուկն զգաց, որ բոլորը՝ թե հայրիկը, թե՛ մայրիկը, թե՛ Բոսսեն ու Բետանը, կանգնած են իր մահճակալի մոտ։

― Լսի՛ր, Մանչու՚կ, այնտեղ՝ դրսի դռան մոտ, ինչ-որ մեկր քեզ է սպասում, ― ասաց հայրիկը։

― Երեի Գունիլլան է կամ Քրիստերը, ― դժգոհ քրթմնջաց նա։

― Ո՛չ, նրա անունը Բիմբո է, ― ասաց մայրիկը։

― Ես ոչ մի Բիմբո չեմ ճանաչում, ― փնթփնթաց Մանչուկը։

― Գուցե, ― ասաց մայրիկը, ― բայց նա շատ է ցանկանում քեզ հետ ծանոթանալ։

Հենց այդ րոպեին նախասենյակից կամաց հաչոց լսվեց։

Մանչուկը համառորեն գլուխը չբարձրացրեց. իսկապես ժամանակն է, որ ինքը հրաժարվի բոլոր տեսակի երազանքներից…

Բայց նախասենյակից նորից հաչոց լսվեց։ Կտրուկ շարժումով Մանչուկը նստեց։

― Այդ ի՞նչ է, շու՞ն, ― հարցրեց նա։

― Այո՛, ― ասաց հայրիկը, ― շուն է։ Քո շունն է։

Այդ ժամանակ Բոսսեն նետվեց նախասենյակ և մի րոպե անց ներս մտավ՝ ձեռքին բռնած մի փոքրիկ կարճամազ տաքսա՛։

― Այս իսկական շնիկն ի՞մն է , ― շշնջաց Մանչուկը։

Արցունքները սառեցին Մանչուկի աչքերում, երբ նա ձեռքերը մեկնեց դեպի Բիմբոն։ Մանչուկը վախենում էր, որ շնիկը հանկարծ գոլորշի կդառնա ու կան հետանա։ Բայց Բիմբոն չանհետացավ։ Մանչուկը գրկել էր Բիմբոյին, իսկ նա լիզում էր Մանչուկի այտերը եւ բարձրաձայն հաչում։

― Դե՛, այժմ դու երջանրի՞կ ես, Մանչու՚կ, ― հարցրեց հայրիկր։

Մանչուկը միայն հառաչեց։ Մի՞թե հայրիկը դեռ կասկածում է։ Նա այնքան երջանիկ էր, որ նրա ներսում՝ սրտի մեջ թե ստամոքսում, ինչ-որ բան էր կատարվում։ Ո՞վ գիտե, գուցե հենց այդպե՞ս է լինում, երբ երջանիկ ես։

միգիչ հետո հնչեց դռան զանգը։ Գունիլլան ու Քրիստերն էին եկել։ Մանչուկր բղավելով վազեց նրանց ընդառաջ.

― Ինձ շնի՜կ են նվիրել։

― 0՜, ինչ լա՜վն է, ֊բացականչեց Գունիլլան, բայց իսկույն իրեն հավաքեց ու հանդիսավոր ասաց. ― շնորհավոր ծննդյանդ օրը։ Ահա՛ քեզ նվեր՝ ինձնից ու Քրիստերից։

Եվ նա Մանչուկին մեկնեց մի տուփ կոնֆետ, իսկ հետո պպզեց Բիմբոյի առջեւ ու կրկնեց.

― Օ՜յ, ինչ լա՜վն է։

Մանչուկի համար շատ հաճելի էր լսել այդ խոսքերր։

Մանչուկը Գունիլլային ու Քրիստերին հրավիրեց տոնական սեղանի մոտ։

Հենց այդ րոպեին մայրիկր մեծ սկուտեղով բուտերբրոդներ եւ ահագին թխվածք բերեց։ Սեղանի կենտրոնում արդեն դրված էր անվանական տորթը՝ ութ վառվող մոմերով։ Հետո մայրիկր վերցրեց տաք շոկոլադով լի ամանը, գավաթները լցրեց, որ դուրս գնա։

― Իսկ մենք չե՞նք սպասելու Կառլսոնին, ֊  հարցրեց Մանչուկը։

Մայրիկը գլուխն օրորեց։

― Ո՛չ, ես կարծում եմ, որ չարժե սպասել։ Ես հավատացած եմ, որ նա այսօր չի գա։ Եվ, ընդհանրապես, արի մոռանանք նրան, չէ՞ որ հիմա դու Բիմբո ունես։

Իհարկե, Մանչուկն այժմ Բիմբո ուներ, բայց և  այնպես շատ էր ուզում, որ այսօր Կառլսոնն էլ ներկա լիներ։

Մանչուկր Բիմբոյին դրեց զամբյուղի մեջ ե ինքն էլ նստեց սեղանի մոտ։

Հենց այդ րոպեին լուսամատի մյուս կողմում լսվեց շարժիչի ծանոթ դժժոցր, եւ սենյակ թռավ Կառլսոնը։

― Դուք արդեն սեղան եք նստել, ― գոչեց նա, ― և երևի արդեն ամեն ինչ կերել եք։

Մանչուկը հանգստացրեց նրան՝ ասելով, թե սեղանը դեռ լիքն է ուտելիքներով։

― Իսկ դու չե՞ս ցանկանում Մանչուկին շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, ― հարցրեց նրան Գունհլլան։

― Այո՛, այո՛, ինչպե՞ս չէ, շնորհավորում եմ, ― ասաց Կառլսոնր, ֊ իսկ որտե՞ղ նստեմ։

Մայրիկն այդպես էլ չէր դրել չորրորդ գավաթը, և երբ Կառլսոնն այդ նկատեց, կախեց վարի շուրթն ու փքվեց։

― Ես չե՛մ խաղա։ Սա անարդարացի է։ Ինչո՞ւ ինձ համար գավաթ չեն դրել։

Մանչուկն իսկույն իր գավաթը տվեց նրան, իսկ ինքը աննկատ գնաց խոհանոց՝ իր համար մեկ ուրիշը բերելու։

― Կա՚ռլսոն, ― ասաց Մանչուկը՝ սենյակ վերադառնալով, ― ես մի շուն եմ նվեր ստացել, նրա անունը Բիմբո է։ Ահա նա։

Եվ Մանչուկը ցույց տվեց քնած շնիկին։ ― Դա հրաշալի նվեր է, ― ասաց Կառլսոնր։ ― Տու՛ր ինձ, խնդրեմ, այս ապուխտով բուտերբրոդը, դա էլ, այն մյուսն էլ… Օ՜, ― գոչեց հանկարծ Կառլսոնը, — քիչ մնաց մոռանայի։ Ես էլ եմ քեզ նվեր բերել։ Աշխարհի ամենալավ նվերր… ― Կառլսոնը տաբատի գրպանից դուրս բերեց մի սուլիչ և մեկնեց Մանչուկին։ ― Այժմ դու կարող ես սրանով կանչել քո Բիմբոյին։ Ես իմ շներին սուլիչով եմ կանչում։ Չնայած իմ բոլոր հազար շների անունը Ալբերգ է, և նրանք բոլորն էլ թռչում են…

― Ինչպես թե բոլորի անունն էլ Ալբերգ է…, ― զարմացավ Քրիստերը։

― Շնորհակալ եմ սուլիչի համար, սիրելի Կառլսոն, ― ասաց Մանչուկը։ ― Շատ հաճելի կլինի, երբ ես սրանով իմ Բիմբոյին կանչեմ։ ― Բայց նկատի՛ ունեցիր, որ ես հաճախ քեզնից կվերցնեմ այդ սուլիչը։ Շատ, շատ հաճախ, ― ասաց Կառլսոնը ու նորից սկսեց բուտերբրոդներ ուտել։

Գանիլլան, Քրիստերն ու Մանչուկն էլ էին արագ ուտում՝ վախենալով, թե իրենց ոչինչ չի մնա, բայց լավ էր, որ մայրիկը բուտերբրոդներ շատ էր աատրաստել։

Այդ ընթացքում մայրիկը, հայրիկը, Բոսսեն ու Բետանը նստած էին ճաշասենյակում։

― Տեսեք, թե երեխաներն ինչքա՜ն խելոք են, – ասաց մայրիկը։ – Ես ուղղակի երջանիկ եմ, որ վերջապես Մանչուկը շնիկ ունեցավ։ Ճի՛շտ է, շնիկը խնամք է պահանջում, բայց ինչ արած։

― Այո՛, ես այժմ համոզված եմ, որ նա կմոռանա տանիքում ապրող Կառլսոնի մասին հնարած հեքիաթները, ― ասաց հայրիկը։

Այդ րոպեին Մանչուկի սենյակից լսվեց երեխաների ծիծաղն ու խոսակցությունը։

― Եկեք գնա՛նք այնտեղ ու նրանց նայենք։ Այնքան լավն են այդ երեխաները, ― առաջարկեց մայրիկը։

Եվ նրանք բոլորը միասին գնացին՝ նայելու, թե ինչպե՛ս է Մանչուկը տոնում իր ծննդյան տարեդարձը։

Դուռը հայրիկը բացեց։ Բայց առաջինը մայրիկը ճչաց, որովհետև առաջինը նա տեսավ փոքրիկ, հաստլիկ մարդուկին, որը նստել էր Մանչուկի կողքին։

Այդ հաստլիկ մարդուկի դունչը մինչև ականջները փրփրացրած սերուցքի մեջ էր։

― Ես հիմա կուշաթափվեմ, – ասաց մայրիկը։

Հայրիկը, Բոսսեն ու Բետանը լուռ կանգնել էին և աչքները լայն բացած՝ նայում էին։

― Տեսնու՞մ ես, մայրի՛կ, Կառլսոնը ինձ հյուր եկավ, ― ասաց Մանչուկը։ ― 0՜, ի՜նչ հրաշալի ստացվեց իմ ծննդյան տարեդարձը։

Փոքրիկ, հաստլիկ մարդուկը մատներով սրբեց շրթունքների սերուցքը եւ իր թմբլիկ ձեռքը այնպես սկսեց թափահարել ու ողջունել մայրիկին, հայրիկին, Բոսսեին ու Բետանին, որ սերուցքի փաթիլներն այս ու այն կողմ թռան։

― Ողջու՜յն, ― գոչեց նա, ― մինչեւ օրս ձեզ բախտ չէր վիճակվել ինձ տեսնել։ Ինձ կոչում են Կառլսոն, ես ապրում եմ տանիքում… է՜յ, Գունի՜լլա, Գունի՜լլա, այդ ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես այդքան շատ տորթ դնում քո ափսեն, չէ՞ որ ես էլ եմ ոզում ուտել…

Եվ Նա բռնեց Գանիլյայի ձեռքը, որն արդեն ափսեի միջից վերցրել էր մի կտոր տորթ, ու ստիպեց նրան, որ նորից տեղը դնի։

― Առաջին անգամ եմ այսպիսի բկլիկ աղջիկ տեսնում, – ասաց Կառլսոնը և իր ափսեին մի մեծ կտոր տորթ դրեց։ ― Աշխարհի ամենալավ տորթ ուտողը Կառլսոնն է, որն ապրում է տանիքում, ― ասաց նա ե ուրախ ժպտաց։

― Եկեք գնա՛նք այստեղից, – ասաց մայրիկը։

― Այո՛, լավ կլինի, որ գնաք, թե չէ ես ձեզանից ամաչում եմ, ― ասաց Կառլսոնը։

Երբ նրանք դուրս եկան Մանչուկի սենյակից, հայրիկը դիմեց մայրիկին, Բոսսեին ու Բետանին.

― Խոստացեք ինձ, ― ասաց նա, ― որ երբեք ե ոչ ոքի չեք պատմի այն, ինչ տեսանք։

― Ինչո՞ւ, ― հարցրեց Բոսսեն։

― Որովհետև մեզ ոչ ոք չի հավատա, ― ասաց հայրիկը, ― իսկ եթե որեէ մեկն էլ հավատա, ապա իր հարցուփորձով մինչև մեր կյանքի վերջը մեզ հանգիստ չի տա։

Հայրիկը, մայրիկը, Բոսսեն ու Բետանը խոստացան միմյանց, որ երբեք ոչ ոքի չեն պատմի այդ զարմանալի ընկերոջ մասին, որին իր համար ճարել էր Մանչուկը։

Նրանք պահեցին իրենց խոստումը։ Եվ մինչև այսօր ոչ ոք ոչ մի խոսք չի լսել Կառլսոնի մասին։ Այդ պատճառով էլ Կառլսոնր շարունակում է ապրել իր փոքրիկ տնակում, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտե, չնայած այդ տնակր գտնվում է Ստոկհոլմի մի շատ սովորական փողոցի շատ սովորական շենքի տանիքում։ Եվ Կառլսոնը մինչևե այժմ էլ հանգիստ իր համար զբոսնում ու ինչքան ուզում չարաճրճիություններ է անում, չէ՞ որ նա աշխարհի ամենալավ չարաճճին է։

Երբ կարկանդակներր, տորթն ու բուտերբրոդներր վերջացան, Քրիստերն ու Գունիլլան գնացին տուն, իսկ Բիմբոն խորը քնել էր իր զամբյուղի մեջ։ Մանչուկը որոշեց հրաժեշտ տալ Կառլսոնին։

Կառլսոնը նստած էր լուսամատի գոգին՝ պատրաստ թռչելու։ Քամին տատանում էր վարագույրներր, բայց տաք էր, որովհետև արդեն ամառ էր։

― Իմ սիրելի՜ Կառլսոն, դա առաջվա նման կապրե՞ս մեր տանիքում,երբ ես վերադառնամ տատիկի մոտից, ― հարցրեց Մանչուկր։

― Հանգիստ, միայն թե հանգիստ, ― ասաց Կառլսոնր։ ― Իհա՛րկե, եթե միայն իմ տատիկը թույլ տա իր մոտից վերադառնալ։ Իսկ դա առայժմ անհայտ է, որովհետև նա ինձ համարում է աշխարհի ամենալավ թոռնիկը։

Այդ րոպեին նա սեղմեց փոքրիկ կոճակը, և շարժիչն սկսեց աշխատել։

― Երբ ես վերադառնամ, մենք ավելի շատ տորթ կուտենք, ― ասաց Կառլսոնր։ ― Տորթից չեն գիրանում… Ցտեսությու՜ն, Մանչու՜կ։

― Ցտեսությու՜ն, Կա՜ռլսոն, ― պատասխանեց Մանչուկր։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s