Հեռավար ուսուցում մայրենի

Առաջին դաս

Ինչպիսին է գարնան գալուստը մեր մոլորակի տարբեր անկյուններում

Գարնան գալուստն աշխարհի բոլոր անկյուններում տարբեր ձևեր է տեղի ունենում։ Մի երկրում ծաղկում է ճապոնական բալենին՝ ազդարարելով գարնան գալուստը, մյուս երկրներում շուրջբոլորը կանաչ է ներկվում, օդը լցվում կախարդական թարմությամբ, իսկ որոշ երկրներում էլ սկսվում է ձնհալը և անձրևների սեզոնը։

 

Ես կներկայացնեմ մի քանի պետություներ ինչպիսին է գարնան գալուստը

Գլեյշեր-Բեյ, Ալյասկա

Երբ ամենուր գարնան գալստյան պես բնությունը սկսում է արթնանալ ձմռան երկարատև քնից, Ալյասկայում դեռ թագավորում է ձմեռը։

Ուկրաինա

Ուկրաինայի գարունը շատ պատկերավոր է, արդեն մարտին օդի ջերմաստիճանը հասնում է +10 °С-ի։ Ձյունն արագ է հալչում, և շուրջբոլորը սկսում է կանաչել։

Լեն Սկոնե, Շվեդիա

Այստեղ եղանակը փոփոխական է՝ լինում են տեղումներ և քամու ուժգնացումներ, իսկ մայիսին Շվեդիայի հյուսիսում սկսվում են սպիտակ գիշերները։

Նորվեգիա

Այստեղ նույնպես եղանակն անակնկալներով լի է՝ կարող է և արև լինել, և, օրինակ, մայիսին ձյուն տեղալ։

Անգլիա

Եղանակի տեսանկյունից փոփոխական երկրներից է նաև Անգլիան, այստեղ մեկ արև է շողում, մեկ անձրև տեղում։

Տեներիֆե, Իսպանիա

Իսպանիայում գարունը, ինչպես և եվրոպական երկրների մեծ մասում, տարվա ամենագեղեցիկ եղանակներից մեկն է։

 

 

Եկրորդ դաս

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից

Նոր կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ դեռևս չկա, դրա համար, եթե պատրաստվում եք մեկնել Չինաստան կամ դուք ապրում եք այն երկրում, որտեղ արդեն վարակ է սկսել, արժե մտածել այն մասին, թե ինչպես պաշտպանվել վարակվելուց։ Դա հատկապես հրատապ է քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար, չէ՞ որ հենց նրանց մոտ է բարդությունների առաջացման ամենաբարձր ռիսկը։

  • Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք վիրուսը փոխանցվում է օդակաթիլային, թե կենցաղային շփման ճանապարհով։ Ուստի, վարակման երկու հնարավոր  ճանապարհներն էլ պետք է նկատի ունենալ։ Փորձեք խուսափել մարդաշատ վայրերից։ Այնտեղ, որտեղ շատ մարդիկ կան, այդ թվում հանրային տրանսպորտում, կրեք բժշկական դիմակներ, որոնք խորհուրդ է տրվում փոխել 30-40 րոպեն մեկ։
  • Փորձեք չմոտենալ այն մարդկանց, ովքեր հարբուխ, ջերմություն ունեն։ Այդպես է սովորաբար դրսեւորվում 2019-nCoV կորոնավիրուսը։
  • Հաճախ օդափոխեք սենյակը, որտեղ գտնվում եք։ Հնարավորության դեպքում խոնավ մաքրություն կազմակերպեք։
  • Կեղտոտ ձեռքերով մի կպեք ձեր դեմքին, քթին, աչքերին եւ շուրթերին։
  • Որքան հնարավոր է հաճախ լվացեք ձեռքերը։
  • Ավելի զգույշ եղեք ծովամթերքների հետ. գուցե հենց դրանք են վիրուսի աղբյուրը։ Անբավարար ջերմային մշակման դեպքում դրանք կարող են ձեզ համար վտանգ ներկայացնել։
  • Փորձեք չսնվել այն հաստատություններում, որոնք վստահություն չեն ներշնչում։ Սնվեք միայն այն վայրերում, որտեղ հստակ հետեւում են հիգիենայի կանոններին։

 

 

Երրորդ դաս

Մայրիկիս անվան բացատրությունը

Արփինե – հայկական արփին՝ <արեվ> բառի քնքուշ ձևն է:

Իմ մայրիկի մասին.

Իմ մայրը շատ բարեսիրտ և օգնող մարդ է: Մայրիկս  սիրում է ազատ ժամանակ ֆիլմեր դիտել,երաժշտություն լսել:

Երեկոները մայրիկիս հետ  տրամաբանական խաղեր ենք խաղում, իրար պատմում ենք մեր անցկացրած օրվա մասին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s