Երկու հոգի

Մարդիկ կյանքում իրար համար
Ամեն մի տեղ ու ամեն օր՝
Որը ուժեղ, որը տըկար՝
Կամ պաշտպան են կամ պրոկուրոր։

Մինը գիտի լոկ չար վայրկյան
Եվ չարագործ ու թըշնամի,
Մյուսը հոգին հավերժական
Ու պատճառը դժբախտ ժամի։

Մինն իր առջև տեսնում է ցած

Մի հանցավոր խավար ու կույր,
Մյուսը՝ իր պես մի արարած,—
Ծընող, որդի, եղբայր կամ քույր…

Մինը մարդու օրենքն ունի,
Որ միշտ մարդուն ցավ է բերում,

Մյուսը մարդու և Անհունի,
Որ և անհուն սեր է բուրում։

Եվ օրհնեալ է, ով այդ սիրով
Կյանքի ճամփում ընկնող մարդուն
Պաշտպանում է եղբոր ձեռով,

Տանում դեպի խաղաղություն։

Եվ խաղաղ է նրա հոգին
Կյանքի ամեն ասպարիզում,
Եվ թե երբեք հուզվում է նա,
Սերն է միայն նրան հուզում։

Ահա ինչու էս աշխարհքում
Խաղաղ է միշտ և իմ հոգին,
Պաշտպանում է նա իր խորքում,
Սիրում է ողջ ու ամենքին։

Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ բանաստեղծությունը:

Ես ընտրեցի հենց այս բանաստեղծությունը, <<Երկու հոգի>>որովհետև նա ինձ շատ հետաքրքրեց:

Ի՞նչ ես զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:

Ես զգում եմ բարու ուժը և չարի ուժը:

Ի՞նչ ես մտածում և հիշում բանաստեղծությունը կարդալիս:

Երբ ես կարդում եմ այս բանաստեղծությունը, զգում եմ բարու և չարի կախարդական ծառը:

Ինչպե՞ս կվերնագրեիր բանաստեղծությունը:

Ես կվերնագրեի << Չարն ու բարին>>:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s