Հեքիաթի մասին

Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով:Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերը, փերիները, հսկաները,գնոմները,գոբլինները, ջրահարսերը, տրոլները, միաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն:

Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով»,

Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»:

Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելնելները, էպոսը, առածները: Դա եղել է շատ հին ժամանակներում:

Ավելի ուշ առանձին հեղինակներ մշակում են ժողովրդական հեքիաթները: Նրանք նաև ինքնուրույն հեքիաթներ են գրում: Այդ տեսակի հեքիաթները կոչվում են հեղինակային:

Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի՝ հրաշապատում կամ կախարդական, կենդանական և իրապատում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s