Աշոտ Ա

Աշոտ Ա (820 – 890ԳուգարքՀայաստան), Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավորը (885-890 թթ.)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։

Սպարապետ և իշխանաց իշխան

855 թվականի համահայկական ապստամբությունից հետո փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ը Խոստովանողին։ 855 թվականի ամռանը Բուղան ետ կանչվեց. ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Աշոտ Բագրատունու ձեռքում, ով 862 թվականին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։

869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու ջանքերով միասնական ժողով է հրավիրվում, որին մասնակցում են նշանավոր իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Այդ ժողովում միահամուռ որոշում է կայացվում Աշոտ Բագրատունուն հռչակելու հայոց թագավոր։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտպատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն», սակայն 869 թվականի Շիրակավանի եկեղեցական ժողովը մերժում է պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարվում ռազմաքաղաքական դաշինքից։

Հայոց թագավոր

Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել ԲագրատունիԱրծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Իր եղբայր Աբասից հետո սպարապետ է կարգում որդուն՝ Շապուհին, իսկ մյուս որդին՝ Սմբատը, դառնում է հայոց թագավոր և շարունակում հոր գործը։ Երեք դուստրերից երկուսին կնության է տալիս Արծրունիներին. Սոֆյան ամուսնանում է Գրիգոր-Դերենիկի հետ և դառնում է Վասպուրականի գահերեց տիկին, իսկ մյուս դուստրն ամուսնանում է Վահան Արծրունու հետ։ Կրտսեր դուստրը՝ Մարիամը, ամուսնանում է Վասակ Գաբուրի հետ, դառնում Սյունիքի գահերեց տիկին։ Բարեկամական և դաշնակցական կապեր են հաստատվում ոչ միայն հայ ազդեցիկ իշխանների, այլև վրացիների ու աղվանների հետ։ Վերջիններիս ազնվականության գլուխ էին անցել վրաց և աղվանից Բագրատունիները։

Բագրատունիների թագավորությունը Աշոտ Մեծի հետնորդների օրոք

Դեռևս 870–ական թվականների կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885 թվականին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։

885 թվականի օգոստոսի 26-ին կաթողիկոս Գևորգ Գառնեցուկողմից Բագարան քաղաքում Աշոտն օծվում է հայոց թագավոր։ 885-890 թվականներին Աշոտ առաջինը ընդարձակում է երկրի տարածքները, իսկ վերջին շրջագայության ընթացքում՝ 890 թվականին, Կոստանդնուպոլսից վերադարձի ճանապարհին Աշոտ Ս-ը մահանում է։ Նրա մահից հետո գահն անցնում է նրա որդի Սմբատ Ա Բագրատունուն։ 887 թվականին Աշոտը թագադրել էր Արևելյան Վրաստանի առաջին թագավորին՝ Ատրներսեհ Դ Բագրատունուն (Բագրատիոնի, 887-923 թթ.)։

Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև ՎրացԱղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։

Աշոտը նաև կատարեց մի շարք բարեփոխումներ, վերականգնելով ու բարեփոխելով Արշակունիների ժամանակ գոյություն ունեցած պալատական համակարգը։ Մանր ազնվականներին հողեր նվիրեց, նրանց ավելի ևս կապելով արքունիքի հետ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s