Գիշատիչներ,Ողնաշավորներ,կաթնասուներ

Գիշատիչներ

Գիշատիչներ (լատ.՝ Carnivora — «մսակեր»), ընկերքավոր կաթնասունների  կարգ, որը ընդգրկում է շնանմանների  և կատվանմանների  ենթակարգերը։ Կարգի 11 ընտանիքները ընդգրկում են շուրջ 270 տեսակ և 110 ցեղ, որոնք տարածված են համարյա ամբողջ մոլորակով։ Ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը մսակեր կենդանիների դասական օրինակներ են և սնվում են հիմնականում ողնաշարավորներով։ Գիշատիչներին կարող են բաժանել նաև ցամաքաբնակ գիշատիչների  և մաշկոտանիների  խմբերի մեջ։

բառի լատիներեն թարգմանությունը «մսակեր» է և կազմված է երկու արմատներից՝  բառի սեռական հոլով) «միս» և vorare «խժռել»։

Միշտ չէ, որ գիշատիչները սնվում են մսով։ Արջերը  ամենակերներ են, իսկ որոշ տեսակներ, օրինակ՝ մեծ պանդան ընդհանրապես բուսակեր է։ Միևնույն ժամանակ կան նաև կաթնասուններ, որոնք չեն պատկանում գիշատիչների կարգին, բայց գիշատիչ են։ Դրանցից են առնետները, ոզնիները, կուղբերը, փորսուղները, որոշ կապիկներ, օպոսումներ, զրահակիրներ և այն։

Կենդանաբանները տարբերում են գիշատիչներ (մսակերներ), կապված կենդանու սննդառությունից և գիշատիչներ, որպես առանձին տաքսոնոմիական միավոր։ Առօրյա կյանքում գիշատիչ անվանում են ոչ միայն կաթնասուններին, այլ նաև տարբեր ոչնչացած ողնաշարավորներին, շնաձկներին, թռչուններին և այլն։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ գիշատիչ անվանումը ծագում է գէշարմատից (նշանակում է՝ դի, դիակ, նաև՝ բզկտված մարմնի կտոր, հետագայում բարբառներում ձեռք է բերել վատ, տգեղ, անբարոնշանակությունը): Այսպիսով, գիշատիչ նշանակում է դիակ բզկտող, պատառոտող:

Գիշատիչների դասակարգումը վերջին տարիներին, կապված մոլեկուլագենետիկական ուսումնասիրությունների հետ, կրել է մի շարք փոփոխություններ: Ներկայումս գիշատիչների կարգը ստորաբաժանվում է երկու ենթակարգի՝ շնանմանների և կատվանմանների, որոնք ներառում են 15 կամ 16 ընտանիքի շուրջ 280 կաթնասուններ:

Ողնաշավորներ

 

Ողնաշարավորներ, գանգավորներ (լատ.՝ Verebraa կամ լատ.՝ Cranioa), քորդավոր կենդանիների ենթատիպ։ Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբը, տեսակների քանակով (40—45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1, 25-1, 45 միլիոն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։

Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ ողնաշարավորները տարածված են ամենուրեք, Համաշխարհային օվկիանոսի հատակից մինչև ձյունածածկ լեռները և անապատները։ Ողնաշարավորների էվոլյուցիոն պրոցեսն ընթանում է կառուցվածքային մեկ հիմնական պլանի զարգացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատարելությամբ, այլև ողնաշարավորների էվոլյուցիայում նստակյաց կենսաձևի և մակաբուծականության բացակայությամբ, որոնք այլ խմբերում հանգեցնում են զարգացման խախտումների և ձևաբանական ռեգրեսի։ Ողնաշարավորները ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից (թաղանթավորներ, անգանգներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային կմախքը՝ քորդան, փոխարինվել է շարժական ողներից միակցված կռճիկային կամ ոսկրային ողնաշարով (այստեղից՝ անվանումը)։ Երկարացած մարսողական խողովակի տարբեր բաժիններում (բերանի խոռոչ, կերակրափող, ստամոքս, աղիքներ) առաջացել է հաջորդաբար սնունդը մշակող մարսողական ֆերմենտների յուրօրինակ «կոնվեյեր»։ Լյարդը վերածվել է բազմազան ֆունկցիաներով քիմիական բարդ լաբորատորիայի։ Մկանուտ սիրտը բաղկացած է մի քանի հիմնական և լրացուցիչ բաժիններից։ Արյունատար համակարգը փակ է։ Ջրային ողնաշարավորների շնչառության օրգաններն են խռիկները, ցամաքայիններինը՝ զույգ թոքերը։ Առաջացել են արտաթորության նոր օրգաններ՝ իրանային և կոնքային երիկամները։ Բարդացել է հորմոնային նյութափոխանակությունը։ Նյարդայինհամակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։ Բարձր զարգացման են հասել զգայարանները՝ տեսողության, լսողության, համի, հոտառության, շոշափելիքի օրգանները։ Ողնաշարավորները սովորաբար բաժանասեռ են (որոշ ձկների հատուկ է հերմաֆրոդիաիզմը)։ Ցածրակարգ ողնաշարավորները, որպես կանոն, բազմանում են ձվադրությամբ

Կաթնասուններ

Կաթնասուններ (լատ.՝ Mammalia), ողնաշարավոր կենդանիների դաս, որի գլխավոր առանձնահատկությունը ձագերին կաթովկերակրելն է։ Դասը մտնում է քառոտանիների վերնադասի  խմբի մեջ: Ըստ Կենսաբանների գնահատումների՝ հայտնի է ժամանակակից կաթնասունների մինչև 5500 տեսակ, որոնց շարքին է պատկանում Բանական մարդ տեսակը(լատ.՝ Homo sapiens), կաթնասունների ընդհանուր թիվը, ներառյալ անհետացած ձևերը, գերազանցում է 20000-ը։

Կաթնասունները տարածված են գրեթե ամենուրեք։ Առաջացել են բարձր զարգացում ունեցող սինապսիդներից տրիասի ժամանակաշրջանի վերջում։ Կաթնասունների շարքին են դասվում միանցքանիները, պարկավորները և ընկերքավորները, ինչպես նաև մեծ թվով անհետացած խմբեր։ Կաթնասունների դասին պատկանող ժամանակակից տեսակները միավորված են 26-29 կարգերում։ Զարգացման բարձր մակարդակի է հասել նյարդային համակարգը, հատկապես մեծ կիսագնդերի կեղևը։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր (բացառությամբ նախագազանների) և նրանց կերակրում կաթով։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։

Կաթնասունների արտաքին տեսքը շատ բազմազան է, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում է մնացած քառոտանիներին բնորոշ կառուցվածքային պլանին։ Կաթնասունների անատոմիան և ֆիզիոլոգիան բնութագրվում է այն նույն ֆունկցիոնալ համակարգերի առկայությամբ, ինչ որ մյուս քառոտանիների մոտ։ Սակայն այդ համակարգերի մեծ մասը հասել են զարգացման բարձր մակարդակի, և կաթնասունները համարվում թեն ողնաշարավորների ամենաբարձր կարգավորված ենթադասը։ Բնակության տարբեր պայմանների կյանքին կաթնասունները հարմարվել են տարբեր կերպ, նրանց վարքագիծնառանձնանում է բարդությամբ և բազմազանությամբ։ Նրանք դոմինանտ տեղ են գրավում վերգետնյա ֆաունայում (ջրային միջավայրում նրանք զիջում են միայն ճառագայթալողակ ձկներին)։ Կաթնասունները կարևոր դեր ունեն մարդու կյանքում և տնտեսական գործունեությունում։ Նրանք հանդիսանում են սննդի կարևոր աղբյուր, ինչպես նաև արտադրական հումք, կատարում են տրանսպորտային ֆունկցիա, ծառայում են որպես քարշող ուժ, օգտագործվում են որպես լաբարատոր կենդանիներ և ընտանի կենդանիներ։

Լատիներեն անվանումը՝ Mammalia, ծագում է լատ.՝ mamma — «կուրծք, կուրծ» բառից(տրվել է կաթնասունների բոլոր ներկայացուցիչների մոտ կաթնագեղձերի առկայության պատճառով)։ Նույն իմաստն ունեն նաև ֆր.՝ mammifères, իսպ.՝ mamíferos, իտալ.՝ mammiferi, պորտ.՝ mamíferos, էսպերանտո՝ mamuloj (անգլ.՝ mammalsփոխառություն է լատիներենից)։ «Կաթով սնող» իմաստն ունեն գերմ.՝ Säugetiere, հոլ.՝ zoogdieren, ռուս.՝ млекопитающие բառերը, «կաթ ծծող» իմաստը՝ լեհ.՝ ssaki, ուկր.՝ ссавці բառերը։ Կաթնասունների ուսումնասիրությամբ զբաղվում է թերիոլոգիա (մամալիոլոգիա) գիտությունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s