Երևան

Երևանը 2800 տարեկան է:

Պատմական ակնարկ.
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է:
Վանի թագավորության քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը,որը նույնացվում է Երևանի հետ: Դեռ 6-րդ դարում հիմնված Երվանդունիների թագավորական տոհմը (մ.թ.ա. 580 – 201) վերստին բազմում է հայոց գահին։ Նրան փոխարինելու է գալիս Արտաշեսյանների դինաստիան (մ.թ.ա. 190 – 1)։ Հայ թագավորները հրաժարվում են պարսկական նախկին վարչական կենտրոններ Վանից ու Էրեբունուց։ Հայոց պետության կենտրոնը տեղափոխվում է Արարատյան դաշտ: Էրեբունուց ոչ հեռու կառուցվում են մայրաքաղաքներ` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը: Էրեբունին վերջնականապես զրկվում է վարչաքաղաքական կենտրոնի կարգավիճակից։
7-րդ դարում Արաբական թերակղզում ստեղծվում է Արաբական խալիֆայությունը: 658 թվականին արաբները գրավում են Երևանը: Իսկ 850 թվականին Հայոց իշխան, ապագա թագավոր Աշոտ Բագրատունին ազատագրում է Երևանը և միացնում իր կալվածքներին։ Այդ ժամանակ էլ կառուցվում է Երևանի նոր բերդը՝ Հրազդան գետի ափին։ Երևանը սկսում է զարգանալ, որպես հայկական միջնադարյան քաղաք։ Հետագայում Երևանը ընկնում է Պարսկական իշխանության ձեռքը և ստեղծվում է Երևանի խանությունը, որն ուներ 15մահալ կամ նահանգ,Երևանի բերդը երեք դար կանգուն է մնացել, իր մզկիթների ու եկեղեցիների հետ միասին ավերվելով 1920-ական թվականների վերջին:
Հետագայում Երևանի բերդը ազատագրվում է ռուսների կողմից և ստեղծվում է Հայկական մարզը:Հետագայում Երևանի նահանգը միավորվում է Հայաստանի հանրապետությանը, Երևան մայրաքաղաքով:1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի արդյունքում ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը դառնում է նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։ Երևանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում խորհրդային շրջանը: ՀԽՍՀ ղեկավարները փորձում էին Երևանը գեղեցկացնել և աշխարհի այլ մայրաքաղաքների շարքում իր անունն առանձնացնել։Արդեն 1991թ.հիմք դրվեց հայոց երրորդ հանրապետության հիմքը Երևան մայրաքաղաքով:Այսօր Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.
Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն
Դիրքը.
Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Հրազդանի ափին, Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մասում: Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։
Մշակույթ
Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը, թանգարաններ մշակութային այլ օջախներ:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s