Երևան քաղաքի թանգարանները

 Երևան քաղաքի թանգարանները

Երևան քաղաքի մշակութային կյանքի կարևոր ու առանցքային օղակներից են թանգարանները: Թանգարանները այն մշակութային օջախներն են ,որոնք իրենց հարկի տակ են համախմբում ,ոչ միայն արվեստագետների , նկարիչների, այլև ուղղակի մարդկանց , որոնք հետաքրքրված են մշակույթով, արվեստով, պատմությամբ ու գիտությամբ, քանզի մեր քաղաքում գործող թանգարաններն ունեն տարբեր ուղղվածություններ՝ արվեստ, գիտություն, պատմություն, բնագիտություն , հուշային կամ տուն-թանգարաններ: Երևանում նման թանգարանները շուրջ 40 –ն են, որոնք իրենց ուղղվածությամբ և ծավալած գործունեությամբ տարբերվում են միմյանցից՝ իրականացնելով իրենց համապատասխան գործունեություն:Վերջին տարիներին բավականին ակտիվ է թանգարանային կյանքը,բոլոր թանգարաններում ավելացել են այցելուների թիվը,թե տեղացի ուսանողների և դպրոցականների,թե զբոսաշրջիկների մեծ հոսքի շնորհիվ: Հետաքրքրություն են առաջացրել նաև հատուկ ծրագրերը,ինչպիսիք են ՝ Թանգարանների միջազգային օրն ու Թանգարանային գիշերը:
Պատմական թանգարաններից հատկանշական է՝ Հայաստանի պատմության թանգարանը, Երևանի պատմության թանգարանը,Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը,Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանը,սրանք բոլորն էլ իրենց ցուցադրության և հավաքածուների հիմքում միտված են ներկայացնելու Երևանի պատմությունը և նրան առնչվող իրադարձությունները:
Արվեստի թանգարաններ. Նմանատիպ թանգարանները իրենց բնույթով ուղղված են ներկայացնելու կերպարվեստը՝ իր զարգացման ընթացքի մեջ, այս առումով մեծ է Հայաստանի ազգային պատկերասրահի և Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի դերը:
Հուշային կամ տուն-թանգարաններ
Մեր քաղաքում կան թանգարաններ ,որոնք շատ հետաքրքիր են ու յուրօրինակ, դրանք հուշային կամ տուն-թանգարաններն են: Այս տիպի թանգարանները ներկայացնում են որևէ անհատի կյանքն ու գործունեությունը և հիմնականում տեղակայված են հենց այն տանը կամ շենքում ,որտեղ բնակվել է տվյալ անձը:
Գործում են շատ հայտնի հայ գրողների ,կոմպոզիտորների,նկարիչների տուն-թանգարաններ`Հ.Թումանյանի,Մ.Սարյանի,Ե.Չարենցի,Ա.Խաչատրյանի,Ս.Փարաջանովի, Խ.Աբովյանի և այլն:Ի դեպ նշված թանգարաններից շատերը ինձ ծանոթ են,որովհետև ինքս եղել եմ այդ թանգարաններում,սակայն ինձ ավելի են դուր գալիս հուշային կամ տուն-թանգարանները:
Գիտական թանգարանների առումով կարևոր տեղ է զբաղեցնում Մատենադարանը, որը իր գիտական գործունեությամբ մեծ դեր է կատարում հայկական ձեռագրերի, հին մատյանների մշակման և ներկայացման գործում,ինչը հնարավորություն է տալիս ապահովել այցելուների՝ հատկապես զբոսաշրջիկների մեծ հոսք:
Ընդհանրապես թանգարանների իրականացրած գործունեությունն ավելին է , քան կարող է դիտվել առաջին հայացքից, բացի այն, որ նրանք հանրահռչակում են մեր քաղաքի պատմությունն ու արվեստը, ներկայացնում հայտնի գործիչների, այլև ունեն կրթական նշանակություն, ինչը շատ կարևոր է մեր սերնդի դաստիարակման հարցում: Այսօր թանգարանների միջոցով է, որ մենք՝ դպրոցականներս կարողանում ենք մեր այցելությունների միջոցով, հասկանալ ինչ պատմություն ունի մեր քաղաքը, ինչպիսի հայտնի նկարիչներ ու գրողներ ենք ունեցել և ունենք: Հատկապես թանգարանների հետ շփումը մեզ մոտ ձևավորում է գեղագիտական ճաշակ, ընդլայնում է մտահորիզոնը և թույլ է տալիս հպարտորեն և գիտակ ձևով ներկայացնել մեր քաղաքի պատմությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s