Հովհաննես Այվազովսկի

 

Aivazovsky_by_Bolotov,_1876.jpg

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկին ծնվել է 1817, Թեոդոսիայում, Թեոդոսիայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն: Այվազովսկին սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա, 1830–33-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում։ Այնուհետև՝ 1833– 1837-ին սովորել է Սանկտ–Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում: Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից։ Մասնավորապես՝ նա ինքնուրույն սովորել է ջութակ նվագել։
Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը:
Այվազովսկին շատ է ճանապարհորդել. եղել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՍՆ–ում, Ռուսաստանի տարբեր ծայրամասերում։ 1868-ին ուղևորվել է Կովկաս, նկարել լեռնային բնանկարներ, Թիֆլիսում է բացել հայ իրականության մեջ առաջին գեղարվեստական ցուցահանդեսը։ Խոշոր են Այվազովսկու ծառայությունները հայ մշակութային կյանքում։ Գեղանկարչության մեջ առաջին անգամ նա է պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան հովիտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները: Այվազովսկու նկարները պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում։ Նրա գործերի խոշոր հավաքածուներից է Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի ֆոնդը։ Հարուստ է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու նկարների հավաքածուն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s