Իմ ամառը

                                                                   ԻՄ ԱՄԱՌԸ
Իմ ամառային արձակուրդները անցկացրեցի տարբեր վայրերում:Արձակուրդիս սկիզբը համընկավ ծննդյանս օրվա հետ,այն նշեցի հարազատներիս հետ:Ապա գնացի պապիկիս տուն՝ Մալիշկա: Այնտեղ բավականին երկար ու շատ լավ ժամանակ եմ անցակացրել:Պապիկիս հետ մի փոքր շրջել ենք գյուղում,որի ընթացքում ծանոթացել եմ գյուղին, եղել եմ Սուրբ Աննա եկեղեցում,տեսա գյուղի Մշակույթի տունը,գյուղապետարանի շենքը: Ապա պապիկիս հետ գնացինք Արփա գետ,գետափին շատ զով էր,ջուրը պարզ ու մաքուր: Շատ հետաքրքիր օր ունեցա նաև Ջերմուկ քաղաքում: Հաջորդ հետաքրքիր պահերը եղան, երբ ես գնացի Ոսկեթաս գյուղ Վարդավառը նշելու: Այնտեղ հասնելուն պես տեսա շատ ուրախ ու ջրի դույլերով երեխաներ ու մեծահասակներ,ովքեր դիմավորեցին մեզ և սկսեցինք օրը իրոք տոն դարձնել: Արձակուրդիս վերջին մի քանի օրերը շարունակեցի անցկացնել պապիկիս տանը՝ հարազատ բնության գրկում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s